Հունվարի 16-ին Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ՝ 86-ամյա Խ. Թորոսյանը, կյանքին վերջ տալու նպատակով, իր ավտոտնակի մեջ կառուցված սենյակում, դեռեւս չպարզված տեսակի թունաքիմիկատ է խմել։ Այդ մասին գրում է «Իրավունք» թերթը։
«Իսկ տան ավտոտնակում հայտնաբերվել էր երկտող, որում գրված էր. «Հարազատներիցս ներողություն եմ խնդրում իմ այս քայլի համար, խնդրում եմ ոչ ոքի չմեղադրեք»։
Իսկ թե ի՞նչն է 86-ամյա ծերունուն նման քայլի դրդել, փորձեցինք պարզել Սասունիկ գյուղի գյուղապետ Արման Մարգարյանից, ով մասնավորապես նշեց. «Պապը շատ բարի, հարգված մարդ էր գյուղում, պատերազմի մասնակից էր։ Տղան ու հարսը վաղ տարիքում են մահացել, ինքն ու կինը երեք անչափահաս թոռներին մեծ դժվարություններով են պահել, մեծացրել։ Կնոջ հետ շատ կապված էր, 2012թ. մայիսի, երբ մահացավ կինը, էդ մարդը միանգամից կոտրվեց. հա ասում էր. «Ես հիվանդ, ձեռներս դողացող մարդ եմ, չեմ ուզում ոչ մեկին նեղություն պատճառել, թե իմ մահով չմեռա, մի բան կանեմ՝ կմեռնեմ, չեմ ուզում բեռ դառնալ»։ Ամենայն հավանականությամբ՝ իր ասած բեռ չդառնալու համար է նման քայլի դիմել»- մեջբերում է «Իրավունքը»։




























