Հայաստանի ու Վրաստանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Մայա Փանջիկիձեն Երեւանում կայացած հանդիպմանը քննարկել են Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի եւ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հանդիպման եւ երկու երկրների վարչապետների բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նախարարները գոհունակությամբ վերահաստատել են, որ երկու երկրների հարաբերություններում գոյություն չունեն խնդիրներ, կան հարցեր, որոնք համատեղ ջանքերով դրական լուծում են ստանում:

Հայաստանի եւ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցերի։

Պայմանավորվածություն է ձեռք բերվեց, որ նախարարները կշարունակեն քննարկումները փետրվար ամսին նախատեսված Էդվարդ Նալբանդյանի Վրաստան այցելության ընթացքում։