Քրեական հեղինակություն «Դեդ Հասանի» դեմ մահափորձի ժամանակ վիրավորված 30-ամյա Միրյատ Բիկչուրինայի վիճակը մնում է ծայրահեղ ծանր. նա արդեն թոքերի կարման բարդագույն վիրահատության է ենթարկվել եւ շատ արյուն կորցրել (4,5 լիտր), որից հետո նրան թոքերի արհեստական շրջանառության սարք են միացրել: Կինը գտնվում է մեդիկամենտոզ կոմայի մեջ:
Ներկայումս վիրավոր կինը կրկին հայտնվել է վիրահատական սեղանին. Սկլիֆոսովսկիի գիտահետազոտական կենտրոնի բժիշկները պետք է իսկական հրաշք գործեն, որպեսզի կարողանան կնոջը բառացիորեն հետ բերել այն աշխարհից, հաղորդում է НТВ-ն:
Հիվանդանոցի տնօրեն Անզոր Խուբուտուրիան հայտնել է, որ ինքը պետք է փշրված ողնաշարի վիրահատական մշակում իրականացնի եւ ամրացնի ողնաշարի սյունը:
Հիշեցնենք, որ «Դեդ Հասանի» սպանությունը կատարվել է հունվարի 16-ի ցերեկը, երբ նա դուրս էր գալիս Պովարսի փողոցի վրա գտնվող ռեստորանից: Նրան ուղղված կրակոցները դիպել են նաեւ ռեստորանի մատուցողուհու ազդրին եւ կրծքին:




























