Միջազգային լրատվամիջոցներում երկու օրվա ընթացքում Դեդ Հասանի վերաբերյալ 18 հազար նյութ է հրապարակվել, ինչը բացառիկ երեւույթ է: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին հրավիրված ասուլիսին ասաց հետազոտող լրագրող Սերգեյ Գալոյանը:

Սերգեյ Գալոյանը նշեց, որ, ըստ նրա Յապոնչիկը կենդանի է եւ նույնիսկ գիրք է գրել, թե Յապոնչիկը չէր կարող սպանվել: Բայցեւայնպես նշեց, որ Իվանկովի կողմից առաջին ֆիգուր է մնացել Դեդ Հասանը: « Սլավոնական թեւը հիմա էլ ղեկավարում է Յպոնչիկը, իսկ վրացական թեւը ղեկավարում Օնլյանին:  2006թ-ին  սկսվել է պատերազմը, 2008 թվականին հայտարարվել է այդ մասին: Կրասնոդարում տեղի է ունեցել «սխոտկա»  եւ բացահայտ հայտարարվել է, որ սլավոնական թեւի դեմ դուրս է գալիս վրացական կողմը»,- ասաց Սերգեյ Գալոյանը:

Վերջինս նշեց, որ հիմնական պայքարը գումարի եւ օլիմպիական խաղերին ընդառաջ շինարարական բիզնեսի համար է: Ի դեպ, Սերգեյ Գալոյանն ասաց, որ  2008թ-ին հայտարարված պատերազմը  2013թին մոտենում է իր հանգուցալուծմանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am