Հիմնական հեղինակությունների դեմ մահափորձից հետո միշտ էլ հեղափոխություններ լինում են:Արքայի աթոռը երբեք թափուր չի մնում: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին հրավիրված ասուլիսին ասաց լրագրող, հետազոտող Սերգեյ Գալոյանը:

«2008թ-ին, երբ հայտարարվեց, որ Յպոնչիկը մահացել է առաջին գիծ ավտոմատ եկավ Դեդ Հասանը: Այօր շրջանառվում է Դեդ Հասանին փոխարինողի չորս անուն, որոնցից մեկը իր ազգական է` ազգությամբ եզդի: Եկեք չշտապենք, որովհետեւ սա Աշտարակի, Ապարանի գյուղերի ընտրությունը չէ, որ կանխավ իմանանք, թե ով է ընտրվելու»,- նշեց Սերգեյ Գալոյանը:

Հարցին, թե մեր երկրի վրա ինչ անդրադարձ կունենա Դեդ Հասանի սպանությունը, Գալոյանը պատասխանեց. «Դեդ Հասանը լուրջ կապեր ունի հայերի, Հայաստանի հետ: Առաջին անգամ , երբ  մահափորձ արեցին նրա դեմ, մահացավ իր հայ թիկնապահը, իսկ երկորրդ անգամ կրկին վիրավորվեց իր հայ թիկնապահներից մեկը:Նրանց վերահսկողությնա տակ են գտնվում տնտեսական ոլորտները` բանկեր, շինարարական ոլորտ եւ այլն եւ այլն: Դեդ Հասանը շատ մոտ էր հայերի հետ: Իրենից հետո, եթե մեկ ուրիշը եկավ, գուցե նույն մոտիկությունը չունենա հայերի հետ: Աստված տա, որ մեզ համար հետեւանքները շատ ծանր չլինեն: Բայց ես շատ բաներից եմ վախենում»,- ավելացրեց Սերգեյ Գալոյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am