Արտարժույթի ներբանկային շուկայում հունվարի 14-18-ին առեւտրային բանկերը գնել են 79,5 մլն ԱՄՆ դոլար եւ վաճառել 85,3 մլն դոլար: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը:
Նախորդ շաբաթների համեմատ դոլարի առուվաճառքի ծավալները գրեթե կրկնակի նվազել են: Նման սեզոնային տատանումը սովորական բան է հայաստանյան ֆինանսական շուկայում:
Հունվարի 7-13-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 22 մլրդ դրամ (մոտ 54 մլն դոլար), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 31.6 մլն ԱՄՆ դոլար: Հունվարի համար վարկավորման նման ծավալը բավական բարձր է:




























