«Հրապարակը» գրում է, թե հայ կինոարտադրության համար անպատմելի գումարներով նկարահանված Հրաչ Քեշիշյանի «Հայրենիք ստեղծելով. Գարեգին Նժդեհ» ֆիլմը, որ նաեւ ՀՀԿ-ի նախընտրական փուլի բաղկացուցիչն է, հանդիսատեսի դատին կներկայացվի հունվարի 28-ին` «Կինո-Մոսկվայում», եւ այնպես է հաշվարկվել, որ ֆիլմի պաշտոնական պրեզենտացիան համընկնի Հայոց բանակի տոնին:
Սակայն նախնական ցուցադրությունը տեղի կունենա հունվարի 27-ին, որին կմասնակցի ՀՀԿ ողջ իսթեբլիշմենտը` Սերժ եւ Ռիտա Սարգսյանների գլխավորությամբ, ինչպես նաեւ ՀՀԿ-ին մոտ «կանգնած» մտավորականներ, արվեստագետներ, քաղաքական գործիչներ:




























