Գեյ-խմբերը վրդովված են այն տեսախաղով, որտեղ հարկավոր է գեյ-երին սպանել, նախքան նրանք «կբռնաբարեն» խաղացողին։ Վրացական Uzinagag կայքում տեղակայված է «Հետևի՜ր հետույքիդ, որսո՜րդ» (Watch out behind you, Hunter) կոչվող խաղը։ Խաղը ստեղծվել է Ստեֆան Օգիի կողմից և գործի դրվել դեռևս 2002 թվականին։ Բազմաթիվ բողոքներից հետո խաղն արգելվել էր շատ երկրներում, սակայն Վրաստանում ու Մեծ Բրիտանիայում այն թույլատրված է։ Բանն այն է, որ խաղացողը պետք է անցնի ջունգլիներով և սպանի բոլոր այն նուդիստներին, որոնք հայտնվում են թփերի տակից։ Եթե նուդիստները հասնում են խաղացողին, նախքան նա կսպանի իրենց, նրանք բռնաբարում են խաղացողին։
Գեյ-Հայաստան խումբն իր բլոգում հայտարարել է, որ խաղը «պարզապես նողկալի է» և ստեղծվել է Վրաստանում կրոնականորեն տրամադրված այն մարդկանց կողմից, «ովքեր մշտապես ցիտում են Աստվածաշունչը՝ իրենց հոմոֆոբիան ու ատելությունը արդարացնելու համար»։



























