Թուրքիայում ազգային փոքրամասնություններին պատկանող դպրոցների թիվը 34-ից դարձավ 21: Թուրքիայում դա բացատրում են աշակերտների պակասելու հանգամանքով: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Haberaktuel» կայքէջը:

Թուրքիայում ազգային փոքրամասնություններին պատկանող 13 փակված դպրոցներից 12-ը հունական էր, իսկ մեկը`հայկական:

Մինչ այդ, Թուրքիայում ազգային փոքրամասնությունների համար գործող 34 դպրոցից 17-ը հունական էին, 1-ը հրեական եւ 16-ը հայկական: 17 հունական դպրոցներում աշակերտների ընդհանուր թիվը իջել է 118-ի, հայկական 16 դպրոցների աշակերտների ընդհանուր թիվը իջել էր 1967-ի, իսկ հրեական 1 դպրոցի աշակերտների թիվը իջել է 299-ի:

Ստամբուլի նահանգի ազգային կրթության վարչության պետի խոսքերով, աշակերտներ չունեցող դպրոցների տնօրեններին եւ ուսուցիչներին անտեղի աշխատավարձ էր վճարվում: Նա նշում է, որ այս նախաձեռնության շնորհիվ պետությունը կտնտեսի 1.3 միլիոն լիրա (1 միլիոն ԱՄՆ դոլար):