Նախամարդիկ սովորել են չորեքթաթ վիճակից ուղիղ քայլվածքի անցնել այն պատճառով, որ «մարդկության բնօրրանում»` Արեւելյան Աֆրիկայում, հաճախ ստիպված են եղել մագլցել ժայռերի վրա, որպեսզի թաքնվեն գիշատիչներից եւ սնունդ հայթայթեն, հայտարարել են բրիտանացի գիտնականները, որոնց հոդվածը տպագրվել է Antiquity հանդեսում:
Հետազոտությունը ցույց է տվել, որ ուղիղ քայլելու հատկությունը կարող էր ձեւավորվել ռելիեֆի պայմանների շնորհիվ, այլ ոչ կլիմայի փոփոխության: Կտրտված, լեռնային տեղանքը հաճախ կարող է հարմար լինել նախամարդկանց համար` նրանց կացարան եւ սնունդ տրամադրելով, նաեւ մագլցելու, հավասարակշռություն պահպանելու, արագ վազքի ունակության զարգացման համար: Դրանք ավելի հարմար է կատարել ուղղահայաց դիրքով, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Գիտնականները վերլուծելով Արեւելյան Աֆրիկայի տեղանքը, եկել են եզրակացության, որ այստեղ ապրել են ավստրալոպիթեկները եւ մարդու այն ենթադրյալ նախնիները: Վերին պլիոցենի, ստորին պլեյստոցենի ժամանակ` 3-2,5 մլն տարի առաջ Արեւելյան Աֆրիկան չափազանց անկայուն էր տեկտոնիկայի առումով, եւ նրա լանդշաֆթը մշտապես փոփոխվել է:




























