Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի դեմ հարուցվել է հերթական քրեական գործը։ Նրան մեղադրում են պետական RAI հեռուստաընկերության ղեկավարության վրա ճնշում գործադրելու մեջ։
Հետաքննության տվյալներով, Բերլուսկոնին պահանջել է փակել ընդդիմադիր քաղաքական ծրագիրը, որտեղ հաճախ քննադատություն է հնչում երկրի իշխանությունների եւ անձամբ վարչապետի հասցեին։
Իտալական ԶԼՄ-ների հաղորդմամբ, երկրի իշխանությունների հրամանով, վերջերս դադարել է եթեր հեռարձակվել RAI-ի մեկ այլ քաղաքական թոք-շոու։ Հաղորդման եթերը դադարեցվելէ մարտի վերջին կայանալիք վարչական ընտրություններից առաջ։
Վերջին 10 տարիների ընթացքում Բերլուսկոնիի նկատմամբ հարուցվել են բազմաթիվ քրեական գործեր՝ կաշառակերության, քաղաքական կուսակցությունների անհամաչափ ֆինանսավորման եւ իր բազմաթիվ կազմակերպությունների ֆինանսական փաստաթղթերը կեղծելու համար։ Սակայն ոչ մի դեպքում ել մեղադրական վճիռ չի կայացվել։



























