Ռուսաստանի նախկին վարչապետ Վիկտոր Չերնոմիրդինի կինը՝ Վալենտինա Չերնոմիրդինան, մահացել է Մոսկվայում։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով բժշկական շրջանակները։

Աղբյուրի տվյալներով, նա մահացել է ծանր եւ երկարատեւ հիվանդությունից հետո։

Վիկտոր եւ Վալենտինա Չերնոմիրդինները ունեին երկու որդի եւ չորս թոռ։ Նրանք համատեղ կյանքով ապրում էին 40 տարի։