«Հայ-Հնդակական Բարեկամություն» ՀԿ-ն սույն թվականի օգոստոսի 9-15-ին, Տավուշի մարզում մեկնարկում է «Հնդկական մշակույթի օրեր» միջոցառումը` նվիրված Հնդկաստանի Հանրապետության անկախության հռչակման 67-րդ տարելիցին:

«Հնդկական մշակույթի օրեր» ծրագիրը իր մեջ ներառում է  հետեւյալ միջոցառումները՝

1. «Հնդկաստանը հայերի աչքերով» թեմայով լուսանկարների ցուցահանդես,

2. «Հնդկաստանի առեղծվածային անդրադարձումները» հայ նկարիչներ Վարդան Ավետյանի եւ Վլադիմիր Սիմոնյանի գեղանկարների ցուցահանդես

3. «Հնդկական ֆիլմերի շաբաթ Տավուշի մարզում»:

Ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի կունենա Իջեւանի «Վերնատուն» պատկերասրահում օգոստոսի 9-ին ժամը 15:00-ին եւ այն կշարունակվի մինչեւ օգոստոսի 15-ը:

Իջեւանի քաղաքային մշակույթի տանը կանցկացվի «Հնդկական ֆիլմերի շաբաթ Տավուշի մարզում»  ծրագիրը, կցուցադրվեն հնդկական բազմաժանր ֆիլմեր (ռուսերենով):

Միջոցառումների նպատակն է մեկտեղել հայ-հնդկական հարաբերություններով հետաքրքրված մարզի բնակիչներին` միասին տոնելու հնդիկ ժողովրդի համար անչափ կարեւոր այս տոնը:

Միջոցառման պատվավոր հյուրերն են Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Դոկտոր Սուրեշ Բաբուն, ՀՀ Տավուշի մարզպետ պրն Ա. Ղուլարյանը եւ Իջեւանի քաղաքապետ պրն Վ. Ղալումյանը:

Միջոցառման աջակիցներն են Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը, Իջեւանի քաղաքապետարանը եւ Իջեւանի գինու-կոնյակի գործարանը: