Եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Ներսես Երիցյանի պես նախարար ունենար, նրան վաղուց պաշտոնանկ կաներ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԲՀԿ նախագահի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը:

Հարկ է նշել, որ սա «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչների առաջին կոշտ դիտողությունը չէ Էկոնոմիկայի նախարարի հասցեին:

Նախօրեին լրագրողների հետ հանդիպմանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է հայտարարել, թե Ներսես Երիցյանն «իր տեղում չէ, չի հասկանում տնտեսությունից եւ չի վերահսկում երկրի տնտեսական իրավիճակը»:

Ավելին, Ծառուկյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի նախագահը գիտի այդ մասին եւ համապատասխան քայլեր կձեռնարկի:

Մեկնաբանելով այդ հայտարարությունը՝ Էկոնոմիկայի նախարարը նշել է. «Խորհուրդ ենք տալիս, որ Գագիկ Ծառուկյանը գնահատական տա „Բարգավաճ Հայաստան“ կուսակցության անդամ նախարարներին եւ նրանց գործունեությանը, իսկ իմ աշխատանքի գնահատականը կտան Հայաստանի նախագահն ու վարչապետը»: