Մարտի 16-18-ը Երեւանում կանցկացվի Հայաստան-ՆԱՏՕ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպվելիք «Արմենիա 2010» վարժանքի գլխավոր պլանավորման համաժողովը:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ համաժողովի պաշտոնական բացումը տեղի կունենա մարտի 17-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում, որտեղ միաժամանակ կստորագրվի Փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության եւ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության աղետներին արձագանքելը համակարգող Եվրաատլանտյան կենտրոնի միջեւ` «Արմենիա 2010» համատեղ վարժանքի անցկացման վերաբերյալ:

Մրջոցառման նպատակը սեպտեմբերի 11-17-ին Կոտայքի մարզում անցկացվելիք «Արմենիա 2010» արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման միջազգային դաշտային վարժանքի կազմակերպչական հարցերի վերջնական հստակեցումն է:

Համաժողովին ներկա կգտնվեն միջազգային 7 կազմակերպությունների եւ արտասահմանյան 20 երկրների ներկայացուցիչներ: