«Թալիբան» շարժման ամենաազդեցիկ ղեկավարներից մեկի՝ Աբդուլահ Գանի Բարադարի ձերբակալությունը վերջ է դրել Աֆղանստանի կառավարության եւ թալիբների առաջնորդների միջեւ եղած գաղտնի բանակցություններին։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով Աֆղանստանի նախագահի խորհրդականին, ով ցանկացել է գաղտնի մնալ։
Այս փաստը, աղբյուրի տվյալներով, մեծ դժգոհություն է առաջացրել Քաբուլում։ Ավելի վաղ Քարզայը երաշխավորել էր Բարադարի մասնակցությունը ավագանիների համաաֆղանական խորհրդին, որն ապրիլին պետք է քննարկեր երկրում առկա հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունը, հայտնում է Lenta.ru-ն։
Բարադարը ձերբակալվել էր 2010 թ. փետրվարին՝ ամերիկյան եւ պակիստանյան հատուկ ծառայությունների համատեղ գործողությունների արդյունքում։ Նա համարվում է շարժման աստիճանակարգի երկրորդ անձը եւ թալիբների առաջնորդ Մոհամեդ Օմարի ամենամոտ զինակիցը։



























