Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը մարտի 5-ին պաշտոնական առաջարկ է արել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ՌՀՍ պայմանագիրը կնքել Կիեւում, գրում է «Կոմերսանտ» թերթը։

Թերթի տվյալներով, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գերմանը հավաստիացրել է, որ «Մոսկվան նախաձեռնությունը հետաքրքրությամբ է ընդունել»։ Այսօր այդ թեման պետք է քննարկեն Ռուսաստանի եւ Ուկրաինայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Կոնստանտին Գրիշենկոն։ Նրանց բանակցությունները կկայանան ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի՝ Մոսկվա այցելելու նախօրեին, ով գալիս է վերջակետ դնելու ՌՀՍ համաձայնագրի տեքստին։