Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 12-13-ին հրավիրված է Վաշինգտնում կայանալիք էներգետիկ գագաթաժողովին: Ինչպես մարտի 18-ին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, այցի ժամկետների եւ արդյունքների մասին դեռ վաղ է խոսել:
Հիշեցնենք, որ օրերս կայացել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ Հայաստանի նախագահի հեռախոսազրույցը: Զրույցի ընթացքում Քլինթոնը Սերժ Սարգսյանին է փոխանցել Օբամայի հրավերը: Գագաթաժողովին հրավիրվել են նաեւ Վրաստանի նախագահն ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Սակայն վերջին արդեն հայտնել է իր մերժման մասին՝ նկատելով, որ այնտեղ կուղարկի թուրքական կառավարության անդամներից որեւէ մեկին:


























