Մարտի 19-ի գիշերը Իսրայելի բանակի ռազմաօդային ուժերը թիրախային հարվածներ են հասցրել Գազայի հատվածի տարածքների վրա:
Պաղեստինյան աղբյուրները, ինչպես հաղորդում է MIGnews-ը, պնդում են, թե իսրայելական ավիացիան գնդակոծել է Գազայի հատվածի վեց թիրախներ: Երկու հարված հասցվել է Խան Յունիս շրջանում, երեքը՝ Ռաֆիախի մերձակայքում մաքսանենգների թունելներին։ Գնդակոծվել է նաեւ Գազայում «Կասամ» հրթիռների արտադրության գործարանը:
Reuters-ի տվյալներով, գնդակոծման արդյունքում երկու մարդ վնասվածքներ են ստացել:
ՑԱԽԱԼ-ի հայտարարության մեջ ասված է, որ «գնդակոծումները պատասխան արձագանք են իսրայելական տարածքի գնդակոծման, որի արդյունքում զոհվել է ծագումով թայլանդցի մի աշխատավոր»:



























