Կուբայում բախումներ են տեղի ունեցել գործող իշխանության կողմնակիցների եւ իրավապաշտպան «Սպիտակազգեստ կանայք» կազմակերպության ակտիվիստուհիների՝ ձերբակալված քաղբանտարկյալների կանանց եւ մայրերի միջեւ:

Իրավապաշտպանները պահանջում են ազատ արձակել մոտ 50 քաղբանտարկյալների, որոնք առ այսօր գտնվում են բանտում:

Արդյունքում ոստիկանությունը ձերբակալել է մոտ 30 ակտիվիստուհիների: Հաղորդվում է, որ կանանց մեծ մասը վնասվածքներ է ստացել, գրում է Գազետա.ru-ն: