Գերմանացիների մեծամասնությունը դեմ է Սիրիայի նկատմամբ ռազմական գործողությանը: Ինչպես ցույց է տվել IFOP վերջին հարցումը, Սիրիայի նկատմամբ ռազմական գործողությանը դեմ են 63 տոկոս, իսկ դրանում ԳԴՀ մասնակցությանը՝ 77 տոկոսը:
Հիշեցնենք, որ ֆրանսիացիները նույնպես հակված չեն Սիրիայում ռազմական միջամտության. գործողության դեմ հանդես է եկել հարցվողների 68 տոկոսը:
Ֆրանսիացիների երկու երրորդ հատվածից ավելին դեմ է Սիրիայի դեմ ռազմական հարձակմանը
IFOP հարցումն իրականացվել է Le Figaro-ի պատվերով Ֆրանսիայում սեպտեմբերի 4-6-ը, իսկ Գերմանիայում՝ սեպտեմբերի 2-5-ը: Սոցիոլոգների կողմից հարցման են ենթարկվել 972 ֆրանսիացի եւ 1003 գերմանացի, հաղորդում է «Lenta.ru»-ն: http://lenta.ru/
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ ԳԴՀ պաշտպանության նախարար Թոմաս դե Մեզյերը հայտարարել է, որ Գերմանիան կմասնակցի Սիրիայի դեմ ռազմական գործողությանը ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի կամ ԵՄ մանդատի առկայության դեպքում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիան հետին ամսաթվով միացել է G20-ի ընդունած Սիրիայի հարցում ԱՄՆ դիրքորոշմանն աջակցող հայտարարությանը:
Գերմանիան միացել է Սիրիայի հարցում ԱՄՆ դիրքորոշմանն աջակցող հայտարարությանը





























