19-ամյա ավստրալացի Ռայան Քեմփբելը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ ինքնաթիռով թռչելով ամբողջ երկրագնդի շուրջը:
Երիտասարդ օդաչուն մեկնել էր ավստրալական Վուլոնգոնգ քաղաքից հունիսի 30-ին: Ինքնաթիռի ղեկին նա անցկացրել է 200 ժամ: Այդ ընթացքում նա կարողացել է թռչել 14 պետության տարածքով: Այսօր առավոտյան նա վերադարձել է Ավստրալիա որպես հաղթող, հաղորդում է Life News-ը:
Իր նպատակին երիտասարդ ավստրալացին ձգտել է 6 տարի: Առաջին անգամ Ռայան Կեմպբելը ինքնուրույն երկինք էր բարձրացել 15 տարեկանում եւ երկու տարի անց ստացել էր օդաչուի վկայական:
Նշենք, որ երիտասարդը գերազանցեց ամերիկացի Ջեկ Վիգանդայի ռեկորդը, ով իր շրջագայությունը սկսել էր ամռան սկզբին: Շուրջերկրյա ճանապարհորդության ժամանակ նա 21 տարեկան էր:





























