Սաուդյան Արաբիայում եւս երկու մարդ է մահացել կորոնավիրուսից: Այս մասին հաղորդել է երկրի առողջապահության նախարարությունը: Այսպիսով՝ ընդհանուր զոհերի թիվը հասել է 44-ի:

Վիրուսից, որը ներկայումս կոչվում է մերձավորարեւելյան շնչառական սինդրոմ (MERS - Middle East Respiratory Syndrome), երկու կին է մահացել, որոնցից մեկը 41 տարեկան է, մյուսը՝ 79, հաղորդում է РБК-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:

Նոր կորոնավիրուսն նման անվանում է ստացել, քանի որ հիվանդության դեպքերի մեծ մասը գրանցվել է Մերձավոր Արեւելքի երկրներում: