Գերակտիվ վարքի հնարավոր պատճառ կարող են լինել ներքին ականջի հետ կապված խնդիրները: Նման եզրակացության են եկել Ալբերտ Էյնշտեյնի անվան բժշկական քոլեջի մասնագետները: նրանք կապ են հայտնաբերել լսողության եւ վարքի միջեւ եւ ենթադրել, որ շեղումները փոփոխություններ են առաջացնում ուղեղում, որոնք կապված են գերակտիվության սինդրոմի հետ:

Մասնավորապես, այդ հիպոթեզն ապացուցվում է նրանով, որ լսողության հետ խնդիրներ ունեցող դեռահասների մոտ հաճախ են նկատվում վարքի հետ կապված խնդիրներ, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով MedDaily-ը:

Հետազոտողները նշել են, որ լաբորատոր մկներն առավել ակտիվ են եղել ներքին ականջի ծանր վնասվածքի դեպքում, երբ վնասված է նաեւ թաղանթը եւ լսողական սարքը: