Խորվաթիայի Տիսնո փոքրիկ քաղաքի պաղպաղակի խանութի սեփականատերը Facebook անունով պաղպաղակ է վաճառում: Սոցիալական ցանցի լոգոտիպն օգտագործելու թույլտվություն նա, իհարկե, չունի: «Եթե Ցուկերբերգը զանգահարի ինձ, ես նրանից թույլտվություն կհարցնեմ»,-ասել է խանութի սեփականատեր Ադմիրը, որին այդ գաղափարը հուշել է իր դուստրը:
Իր եղբոր՝ Իբն Ադիլի հետ, Ադմիրը պաղպաղակի յուրահատուկ համ է ստեղծել: Facebook պաղպաղակն իրենց ներկայացնում է կրեմ՝ վրան կապույտ օշարակը, հաղորդում է Euromag-ը:
Պաղպաղակն արժե մեկ եվրո, որը նորանոր այցելուներ է գրավում:





























