«Դագաղ՝ երաժշտությամբ» արտահայտությունը շվեդական ընկերություններից մեկը բառացի է հասկացել եւ դագաղներ է պատրաստել, որոնք հագեցած են դինամիկներով եւ Spotify երաժշտական ծառայության հասանելիությամբ:
Ստոկհոլմում գործող ընկերության ներկայացուցիչները իրենց նոր ստեղծագործությունը կոչել են CataCombo Sound System: Այն թանկ արժե՝ 30 հազար դոլար, սակայն արդեն գնորդներ ունի, հաղորդում է Yoki պորտալը:
Գնորդներից առաջինը դարձել է Ֆրեդերիկ Հելմքվիսթը, որն այդպիսի դագաղ է պատվիրել եւ բոլոր ցանկացողներին թույլ է տվել playlist-ում երաժշտություն ավելացնել, որը կոչվում է Pause 4-ever (Հավերժ դադար):





























