Յոթ տարեկան հասակի մոտ 50 տոկոսը հետ են մնում մտավոր զարգացումից: Հոգեբանները կարծում են, որ դրա մեղավորը հեռուստատեսությամբ զանազան ծրագրերով տարվելն է:

Մանկաբույժները վստահ են, որ ժամանակակից փոքրիկները չափից ավելի ժամանակ են անցկացնում հեռուստացույցի առջեւ, որի հետեւանքով նրանց մոտ մտավոր զարգացումը զգալիորեն դանդաղում է: Բացի այդ, մուլտֆիլմերով եւ տարբեր ծրագրերով տարվելը բացասաբար է անդրադառնում երեխաների ինքնազգացողության եւ հոգեկանի վրա, հաղորդում է WereWoman.Ru-ն:

Հարցումների համաձայն՝ հեռուստատեսային «կախվածություն» ունեն աղջիկների 38 տոկոսը եւ տղաների 63 տոկոսը: Մասնագետների հաշվարկներով՝ այդ երեխաները օրական հեռուստացույցի առջեւ են անցկացնում առնվազն 6 ժամ: Դա կարող է հանգեցնել սթերսների, անհանգստությունների ու անգամ դեպրեսիայի: Ապացուցված է, որ նման կախվածությունը ժամանակի հետ թույլ չի տալիս երեխաներին հաճույք ստանալ կյանքից, բարդություններ է առաջացնում իր հասակակիցների հետ շփումների ժամանակ:

Հոգեբանները համարում են, որ իդեալական տարբերակն այն է, որ տանն ընդհանրապես հեռուստացույց չլինի: