Ամերիկյան անօդաչու թռչող սարքի հռթիռակոծման հետեւանքով Աֆղանստանի արեւելքում գտնվող Կունար նահանգում 16 մարդ է զոհվել: Այդ մասին այսօր հաղորդել են աֆղանական ԶԼՄ-ները:
Նահանգի ոստիկանության տվյալներով զոհերի թվում ինը քաղաքացիներ են: Ինչպես նշել են ոստիկանները, հրթիռակոծվել է արվածը հասցվել է փոքր բեռնատարի, որը տեղափոխում էր տեղական գյուղերի բնակիչներին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Միաժամանակ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրականացվել են «նշակետային հարվածներ», որոնց արդյունքում սպանվել է 10 «հակառակորդ»: Դաշինքի հավաստիացմամբ խաղաղ բնակիչներ չեն տուժել: ՆԱՏՕ-ում չեն հաղորդել, ովքեր են սպանվածները, ինչպես նաեւ` որ երկրի ռազմական ստորաբաժանումների կողմից է իրականացվել գործողությունը:




























