Բրիտանական թագուհի Ելիզավետա II-ի միջնեկ որդի արքայազն Էնդրյուին զինված ոստիկանները ձերբակալել են Լոնդոնում՝ Բուքինգեմյան պալատի այգիներից մեկում:
Սքոթլենդ-Յարդը հաստատել է, որ երկու ոստիկաններ անձը պարզելու համար կանգնեցրել են արքայազնին: Ընդ որում ոստիկանությունը հերքում է այն փաստը, որ արքայական ընտանիքի անդամի դեմ զենք են կիրառել, ինչպես որ հաղորդում են թերթերում: Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն կիրակի, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հիշեցնենք, որ երկուշաբթի երկու անձ էր ձերբակալվել, ովքեր փորձում էին անօրինական մուտ գործել Բուքինգեմյան պալատ, ինչն էլ ստիպել է ուժեղացնել պահակախմբի աշխատանքը:




























