Մանչեսթրում սերիական հանցագործը երեք կնոջ է բռնաբարել ու չորրորդի վրա հարձակվել մեկ ժամից էլ քիչ ժամանակահատվածում, սեպտեմբերի 7-ին հաղորդել են տեղական լրատվամիջոցները: Ընդ որում, հանցագործը նախորդ ամիս մեկ այլ բռնաբարության համար դատապարտվել էր, սակայն դատարանը նրան գրավի դիմաց ազատ էր արձակել:
Manchester Evening Standard-ը հաղորդում է, որ 33-ամյա Թոմա Հոլը հարձակվել է մարմնավաճառների վրա: Չորրորդ կնոջ վրա հարձակվելուց հետո նա զանգահարել է ընկերոջն ու հպարտացել. «Քիչ առաջ երեքի կամ չորսի հարցերը լուծել եմ: Սա իմ կյանքի լավագույն գիշերն է»,-հաղորդում է NEWSru.co.il-ը:
Զոհերից երկուսը ստիպված են եղել նրանից ազատվելու համար կիսամերկ փախուստի դիմել: Նրանք փորձել են գրավել անցնող մեքենաների վարորդների ուշադրությունը:
Թոմաս հոլը դեռահասությունից տառապում է շիզոֆրենիայով: Դատարանում նա ասել է, որ լսել է ձայներ, որոնք իրեն մղել են «լուծել բոլորի հարցերը»: Դատավորը նրան անվանել է շրջապատի համար վտանգավոր ու հրամայել տեղավորել հոգեբուժարանում խիստ հսկողության ներքո: Հիվանդանոցից Հոլին կարող են ազառել միայն բժիշկների թույլտվությամբ:




























