Դաղստանի Ազգային ժողովի պատգամավորները Ռամազան Աբդուլատիպովին ընտրել են երկրի նախագահ: Քվեարկությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ի երեկոյան, հանրապետության ղեկավարի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող թեկնածուի օգտին են քվեարկել 88 պատգավորներից 86-ը:

Ռ. Աբդուլատիպովից բացի Դաշնության սուբյեկտի ղեկավարի պաշտոնին էին հավակնում հանրապետության Հաշվիչ պալատի նախագահ Մալիկ Բագլիեւը եւ Դաղստանում մարդու իրավունքների պաշտպան Ումմումազիլ Ումարովան, հաղորդում է ՌԲԿ-ն:

Դաղստանի նախագահի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող Ռ. Աբդուլատիպովը նշանակվել է 2013թ.-ի հունվարին ՌԴ նախագահի հրամանագրով, այն բանից հետո, երբ Մագոմեդսալամ Մագոմեդովը հրաժարական տվեց ու նշանակեց Ռուսաստանի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ: