Բրիտանացի լրագրողները պարզել են, որ վաչապետ Դեւիդ Քեմերոնն առանց հսկողության է թողել գաղտնի փաստաթղթերով նախարարական քեյսը՝ վերջերս գնացքով կատարած ուղեւորության ժամանակ:

Daily Mirror պարբերականն այսօր՝ սեպտեմբերի 9-ին, հրապարակել է անհայտ քաղաքացու լուսանկարը, որն արվել է սեպտեմբերի 7-ին Լոնդոն-Էդինբուրգ գնացքում, որում եղել է նաեւ Քեմերոնը: Լուսանկարում պատկերված է, այսպես կոչված, կարմիր ճամպրուկը (red box)՝ «վարչապետ» գրությամբ: Նման քեյսեր, բացի վարչապետից, ունեն նաեւ նախարարները: Դրանք օգտագործվում են աշխատանքային գաղտնի փաստաթղթեր տեղափոխելիս: Նկարից երեւում է, որ այն առանց հսկողության սեղանի վրա է, ընդ որում, բանալին կողպեքի մեջ է, ընդգծում է «ՌԻԱ Նովոստին»:

Լուսանկարի հեղինակը պարբերականին պատմել է, որ նա վագոններով էր անցնում՝ փնտրելով իր տեղը, երբ Քեմերոնին տեսել է վագոն-ռեստորանում: Իր որոնումները շարունակելով՝ նա վագոններից մեկում հայտնաբերել է վերոհիշյալ կարմիր ճամպրուկը, որն առանց վերահսկողության է եղել եւ անարգել լուսանկարել է այն: