ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Ջեյմս Ուորլիքը սեպտեմբերի 8-ին ճանաչողական այցով ժամանել է Բաքու: Եռօրյա այցի ընթացքում Ուորլիքը կհանդիպի Ադրբեջանի պաշտոնյաների հետ:

Սեպտեմբերի 10-ին Ուորլիկը հանդիպումներից հետո մամուլի ասուլիս կհրավիրի, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ամերիկացի համանախագահը կայցելի նաեւ Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ:

Ուորլիքն այցելում է տարածաշրջան՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իր միջնորդական առաքելությունը սկսելու շրջանակներում: Սա որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ՝ Ուորլիքն առաջին անգամ է այցելում տարածաշրջան: Ջեյմս Ուորլիքը ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ է նշանակվել նախորդ ամիս: