Հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընը նորածին դուստր ունի: Այս մասին պատմել է ամերիկացի հանրահայտ բասկետբոլիստ Դենիս Ռոդմանը, ով նախորդ շաբաթ կրկին այցելել է ԿԺԴՀ: «Ես գրկել եմ նրա երեխային եւ խոսել նրա տիկնոջ՝ Լի Սոլ Չժուի հետ: Նա հրաշալի հայր է եւ գեղեցիկ ընտանիք ունի»,-պատմել է մարզիկը:
Նախորդ տարի հյուսիսկորեական լրատվամիջոցները լուսանկարներ էին տարածել, որոնցից կարելի էր եզրակացնել, որ կորեացի առաջնորդի կինը հղի է: Դրանից հետո նա անհետացել էր հանրության ուշադրության կենտրոնից՝ վերադառնալով նախորդ տարվա հոկտեմբերին: Սակայն այդ տեղեկությունների պաշտոնական հաստատում մինչ օրս չի ստացվել:
Հարավկորեական «Հանգուկ իլբո» պարբերականը մայիսին հաղորդել է, որ Լի Սոլ Չժուն աղջիկ է ունեցել նախորդ տարվա դեկտեմբերին:
Կիմ Չեն Ինի ավագ դուստրը ծնվել է 2010թ վերջին, սակայն մասնագետները կասկածում են, որ նրա մայրը Լի Սոլ Չժուն է: Պարբերականը հաղորդում է նաեւ, որ Կիմ Չեն Ինի կողմնակիցներն անհանգստացած են նրա ընտանիքում աղջիկների ծնունդով, քանի որ ԿԺԴՀ իշխանությունը փոխանցվում է միայն արական սեռի ներկայացուցիչներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























