Կողոպտիչները այսօր՝ սեպտեմբերի 9-ի գիշերը, ջիպերով ներխուժել են Փարիզի կենտրոնում գտնվող ոսկերչական խանութ եւ առեւանգել մոտ 2 մլն եվրո արժողությամբ թանկարժեք իրեր, հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները:
Ինչպես պարզ է դարձել, միջադեպը տեղի է ունեցել Վանդոմյան հրապարակի մոտակայքում:
Դեպքի վայրը լքելով՝ գողերն այրել են ավտոմեքենան: Նրանք հեռացել են այլ տրանսպորտային միջոցով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Առայժմ չի հաղորդվում, թե որ արտադրողների զարդերն ու ժամացույցներ են առեւանգել:




























