ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան նոր համանախագահ Ջեյմս Ուորլիքը սեպտեմբերի 9-ին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին:
Ինչպես Vesti.Az-ին հաղորդել են Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից, հանդիպման ժամանակ քննարկվել են հարցեր, որոնք կապված են տարածաշրջանում կայուն խաղաղ գործընթացների հետ:
Դիվանագետն ընդգծել է, որ ԱՄՆ-ն ձգտում է օգնել կողմերին՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Նա հիշեցրել է նաեւ ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի եւ ֆրանսիացի համանախագահների հետ համատեղ աշխատելու իր պարտավորվածության մասին: Սեպտեմբերի 10-ին Ուորլիքը կուղեւորվի Երեւան՝ խորհրդակցություններ անցկացնելու:





























