Պակիստանում երդվել է նորընտիր նախագահ Մամնուն Հուսեյնը, հաղորդում է Geo News-ը: Նա նախագահ է ընտրվել 2013-ի հուլիսին: Հուսեյնը Պակիստանի մահմեդական լիգայի թեկնածուն էր, որը հաղթել է այս տարվա մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններում:

Հուսեյնի երդումն ընդունել է Գերագույն դատարանի ղեկավար Իֆթիհար Մուհամեդ Չաուդհրին: Երդմնակալության արարողությանը ներկա է եղել նաեւ երկրի նախկին նախագահ Ասիֆ Ալի Զարդարին, ում լիազորություններն ավարտվել են սեպտեմբերի 8-ին, հաղորդում է Gazeta.ru-ն: