Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով Չինաստան մեկնելու ճանապարհին Աստանայում հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ Կայրաթ Կելիմբետովի հետ եւ քննարկել հայ-ղազախական հարաբերությունների ներկա մակարդակը, տարբեր ոլորտներում կապերի զարգացմանն ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ղազախստանի տնտեսական վիճակին, զարգացման ուղղություններին եւ հեռանկարներին: Այնուհետեւ, Կայրաթ Կելիմբետովը վարչապետ Սարգսյանին է ներկայացրել Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու համար անհրաժեշտ տեխնիկական լուծումների փաթեթը, որի շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն: