ԱՊՀ երկրների ներքին գործերի մարմինները որոնում են ավելի քան 80 հազար անհայտ կորածների: Անհայտ կորածների որոնման հարցը քննարկվել է ՆԳ նախարարների խորհրդի նիստի ժամանակ, որն անցկացվում է Աստանայում:

Ռուսաստանի ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը հայտարարել է, որ ԱՊՀ երկրների իրավապահները պետք է ակտիվացնեն հանցավոր խմբերի առաջնորդների գտնվելու վայրի մասին տեղեկությունների փոխանակումը:

Նանաեւ ընդգծել է, որ ՌԴ ՆԳՆ-ն մեծ ուշադրություն է դարձնում միջազգային հանցավոր խմբավորումների դեմ պայքարին, որոնք զբաղվում են տրանսպորտային միջոցների յուրացումներով: Միայն վերջերս կասեցվել է նման 4 խմբավորումների գործունեություն:

Նիստի ժամանակ քննարկվել է նաեւ մինչեւ 2020թ ԱՊՀ երկրների ՆԳՆ համագործակցության զարգացման հայեցակարգը: Բարձրացվել է նաեւ գիտախորհրդատվական խորհրդի ստեղծման թեման, ինչը թույլ կատ արդյունավետ կերպով օգտագործել գիտական պոտենցիալը՝ միջպետական համագործակցության շահերից ելնելով:

Անդրադարձ է կատարվել նաեւ այլ երկրի տարածքներում առանց ծնողների թույլտվության հայտնված երեխաների պաշտպանության խնդրին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: