Ռուսաստանում օտարերկրացիների կողմից իրականացվող հանցագործությունների մեծ մասը բաժին է ընկնում ԱՊՀ երկրներին: Այս մասին ԱՊՀ երկրների ՆԳ նախարարների խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը:

Նրա խոսքով՝ այդ առնչությամբ ռուսական կողմը մեծ նշանակություն է տալիս 2014-18թթ ընթացքում հանցավորության դեմ պայքարի համատեղ միջպետական ծրագրի մշակմանը: Նա հատուկ ուշադրություն է դարձրել  ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին, որտեղ ակտիվորեն համագործակցում են ԱՊՀ պետությունները: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: