Վերջերս ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի կողմից լրտեսական ծրագրերի մասին տեղեկությունների տարածումը կարող է նպստել ՄԱԿ-ի երկրորդ գլխավոր քարտուղար Դագ Համմարշելդի մահվան հանգամանքների բացահայտվելուն: Այդ գործով Լոնդոնում ստեղծված հանձնաժողովը պահանջում է նոր հետաքննություն իրականացնել:
Իրավաբանական ոլորտի մասնագետները ենթադրել են, որ ճշմարտությունը կարելի է պարզել՝ օգտվելով գլոբալ լրտեսության վերաբերյալ տեղեկություններից. դեռեւս այն ժամանակներից ԱՄՆ հատուկ ծառայություններն իրականացրել են նմանատիպ գործունեություն: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զոհվել էր 1961թ ավիավթարի ժամանակ:



























