Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Մահմուդ Մամեդգուլիեւը այս շաբաթ կայցելի Երեւան, լրագրողների է հյատնել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլման Աբդուլլաեւը:

Նրա խոսքով՝ այցի նպատակն է մասնակցել Արեւելյան գործընկերության ԱԳ նախարարների 3-րդ ոչ ֆորմալ նիստին, որը սեպտեմբերի 12-13-ը կկայանա Երեւանում: Նիստին կմասնակցի նաեւ ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Ֆուադ Իսկենդերովը:

Սա կլինի վերջին նախապատրաստական նիստը՝ այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովից առաջ: