Իրաքում, սեպտեմբերի 10-ին մի շարք ահաբեկչությունների զոհ է դարձել 24 մարդ, եւս 60 մարդ վիրավորվել է:
Ամենախոշոր ահաբեկչությունը տեղի է ունեցել Բաղդադից 50 կմ դեպի արեւելք տեղակայված Բաակուբա քաղաքում, որտեղ մարդաշատ շուկաներում 3 ականապատ մեքենա են պայթեցրել: Բացի այդ, պայթյուն է որոտացել Լատիֆիա քաղաքի բազմամարդ սրճարաններից մեկում: Պայթյուններ են որոտացել նաեւ մի քանի այլ քաղաքներում, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ վկայակոչելով Reuters-ը:
Վերջին ամիսներին Իրանում կտրուկ աճել է շիաների եւ սուննիների միջեւ լարվածությունը: Տարեսկզբից ի վեր՝ ահաբեկչությունների զոհ է դարձել ավելի քան 4 հազար իրաքցի:




























