Նյու Յորքի քաղաքապետի երկու թեկնածուներն արդեն հայտնի են: Պաշտոնի համար պայքարը կշարունակեն Հանրապետական կուսակցությունից Ջո Լոտան եւ դեմոկրատ Բիլ դը Բլազիոն:

Հինգ թեկնածուների մասնակցությամբ փրայմերիզը քաղաքում անցկացվել է նախօրեին, հայտնում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով АР-ը: 52-ամյա  դը Բլազիոյի ծրագրում հարուստների համար հարկի ավելացումն է, որից ստացված միջոցները կուղղվեն սոցիալական կարիքներին:

 58-ամյա Ջո Լոտան՝ Նյու Յորքի հասարակական տրանսպորտի վարչության նախկին պետը, ակտիվ մասնակցել է  2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետեւանքների վերացմանը:

Նյու Յորքի գործող քաղաքապետ Մայքլ Բլումբերգը գործարար է եւ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը: Երեք ժամկետ անընդմեջ  եղել է քաղաքի ղեկավարը: