Սեպտեմբերի 11-ի ողբերգության 12-րդ տարելիցը նշանավորվել է հասարակական գործիչների հերթական նախաձեռնությամբ, որոնք պահանջում են եւս մեկ անգամ հետաքննել տեղի ունեցածը: Նրանք իրական չեն համարում այն վարկածը, որ ահաբեկչության մեղավորները «Ալ-Կաիդայի» ահաբեկիչներն են:

Ակտիվիստները կարծում են, որ երկնաքերերի պայթյունները կառավարելի են եղել: Թայմս-սքուերում արդեն հայտնվել է նոր հետաքննություն պահանջող հանձնագրի գովազդը: Այն ստորագրել է ավելի քան 7հազար մարդ: 

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», դա 9/11 իրադարձությունների վերաբերյալ այլընտրանքային տեսակետ ներկայացնելու առաջին փորձը չէ: