Չիլիում նախագահ Սալվադոր Ալյենդեի պաշտոնանկության եւ մահվան 40-րդ տարելիցն արտասովոր կերպով են նշում:

Բռնապետության տարիներին անհայտ կորածների հիշատակի առթիվ երիտասարդները մայրաքաղաք Սանտյագոյի կենտրոնում գտնվող «Լա-Մոնեդա» նախագահական պալատի շրջանում պառկել են փողոցում եւ կենդանի շղթա կազմել:

Չիլիի նախագահի թեկնածու Միշել Բաչելետը այցելել է այն վայրը, որտեղ բռնապետության տարիներին ժամանակավորապես պահում էին բանտարկյալներին: Իր մոր հետ Բաչելետը 1973թ այդ վայրում մոտ 2 ամիս է անցկացրել, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:

Չիլիում ռազմական հեղաշրջումը տեղի է ունեցել 1973թ սեպտեմբերի 11-ին, երբ երկրի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարը պաշտոնանկ էր արել նախագահ Ալյենդեին, ով ինքնասպան է եղել նախագահական պալատի վրա հարձակման ժամանակ:

Պաշտոնական տվյալներով՝ Չիլիում Պինոչետի կառավարման տարիներին քաղաքական դրդապատճառներով 3,2 հազար մարդ է սպանվել, մոտ 1,2 հազարը անհայտ կորել է, իսկ եւս 28 հազար մարդ կտտանքների է ենթարկվել: Հենց Պինոչետի դեմ էլ է քրեական գործ հարուցվել, սակայն 2006-ին նա մահացել է: