Իր աշխարհաքաղաքական դիրքի եւ բավականին բարդ հարեւանության պատճառով Հայաստանի քաղաքական եւ ռազմական անվտանգության գործում մեծ դերակատարում են ունեցել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, ուստի բալանսը նաեւ ապահովել է Եվրոպական միությունը: Այս մասին, այսօր` սեպտեմբերի  11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ Մաքսային միություն Հայաստանի մտնելով՝ արտաքին քաղաքականության մեջ հավասարակշռությունը խաթարվում է: «Մի բան ակնհայտ է՝ մենք հայտնվում ենք միանգամայն նոր իրողությունների պայմաններում: Սա է խնդիրը, որ մտահոգություն է առաջացնում: Չի կարելի հակադրել Եվրամիության հետ ասոցացումը Մաքսային միությանն անդամակցության հետ: Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելով՝ Հայաստանը բալանսը չի խախտում՝ ի տարբերություն Մաքսային միությանն անդամակցելու»,- ամփոփեց Ստյոպա Սաֆարյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am