ԱՄՆ-ի Կոնգրեսում Հունաստանի աջակցության խմբի համանախագահներ Մայքլ Բիլիրակիս ու Քերոլին Մալոնին իրենց աջակցությունն են հատնել հայոց ցեղասպանության ճշմարտության ու արդարության բանաձեւի նախագծին: Այդ մասին հայտնում է Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեն:
«Մենք միանում ենք ամերիկահայերին ողջ երկրում եւ Ամերիկայի հունական կոալիցիայի մեր գործընկերների հետ միասին մեր հարգանքն են հայտնում կոնգրեսականներ Բիլարակիսին ու Մալոնիին՝ Թուրքիայի կողմից հայերի, հույներ ու ասորիների դեմ ցեղասպանություն գործելու հարցի միջազգային ճշմարիտ ու արդարացի լուծման աջակցության գործում առաջնորդելու համար»,- նշել է ԱՀԱԿ-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
«Հույները, հայերը ու ԱՄՆ բոլոր քաղաքացիները, ովքեր ձգտում են ամերիկյան իդեալների տարածմանը, անհամբեր սպասում են, թե երբ Սպիտակ տունը, վերջապես, կդադարեցնի Անկարային կողմից Ցեղասպանության ժխտման քաղաքականության աջակցումը եւ կստիպի թուրք հասարակությանն ու պետությանը իրենց վրա վերցնել իրագործած հանցանքի բարոյական ու նյութական պատասխանատվությունը»,- հավելել է նա:
Նշենք որ Հայոց ցեղասպանության ճշմարտության եւ արդարության ճանաչման մասին բանաձեւը մայիսին կոնգրեսականներ Դեւիդ Վալադոյի, Ադամ Շիֆֆի, Մայքլ Գրիմմի եւ Ֆրենկ Փալոնի կողմից ներկայացվեց ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատ:





























