Հաջորդ ամսից սկսած Coca-Cola ընկերությունը կսկսի առաջին գազավորված տաք ըմպելիքի վաճառքը, որի պատրաստման համար պահանջվել է չորս տարի:
Առաջին երկիրը, որտեղ կվաճառեն Canada Dry Hot Ginger Ale անվամբ ըմպելիքը, կլինի Ճապոնիան: Առայժմ ոչինչ հայտնի չէ այլ երկրներ արտահանելու մասին:
Ընկերությունը չորս տարվա ընթացքում փորձել է գտնել տեխնոլոգիա, որը թույլ կտա համատեղել տաք ջերմաստիճանն ու ածխաթթու գազով հարուստ պղպջակները, հաղորդում է «Pravda.ru»-ն՝ վկայակոչելով Telegraph-ին:
Ձմռանը Ճապոնիայում այնպիսի տաք ըմպելիքները, ինչպես օրինակ թեյը, սուրճը կամ տարաներով ապուրը մեծ պահանջարկ ունեն: Նոյեմբերին մեկ այլ Kirin Beverage ընկերությունը իր տարածքում կսկսի տաք գազավորված ըմպելիքի վաճառքը:





























