Մեծ Բրիտանիայում կինը կարողացել է ճաղերի հետեւն ուղարկել բռնաբարողին՝ մոտ 30 տարի առաջ կատարած հանցագործության համար: Ընդ որում, դա արվել է Facebook-ի միջոցով:
42-ամյա կինը անձնական ողբերգություն է ունեցել՝ 13 տարեկանում անհայտ տղամարդը բռնաբարել է նրան: Այս մասին գրում է The Daily Mail-ը: Քանի որ այսքան տարիներ անց գրեթե անհնար էր ապացույցներ գտնել, Մելինդան փորձել է սեռական հանցագործության այլ զոհերի գտնել: Համապատասխան հայտարարությունը նա տեղադրել է Facebook-ում:
13 տարեկան հասակում նա զբոսանքի ժամանակ հանդիպել է Օրվիլլ Վոգանին՝ Բոբ մականունով, որից ամբողջ շրջանն է վախեցել: Վերջինս բալետի երիտասարդ պարուհուն տարել է մի գողտրիկ անկյուն եւ բռնաբարել՝ դեմքին հարվածներ հասցնելով, երբ նա օգնության է կանչել: Վախից Մելինդան ոչինչ չի պատմել ծնողներին եւ բուժօգնության չի դիմել, հաղորդում է NEWSru.com-ը:
Տարիներ անց Մելինդան որոշել է «լուծել հանցագործի հարցերը»: Հայտարարությունը տեղադրելուց օրեր անց նրա հետ կապ են հաստատել մի քանի կանայք, ում եւս Վոգանը բռնաբարել է:
Կանայք ցուցմունքներ են տվել ոստիկանությունում եւ նրանց նկարագրությունը համընկել է Մելինդայի նկարագրությանը: Եվս մեկ ամիս անց Օրվիլլին ձերբակալել են եւ դատապարտել 13 տարի ազատազրկման:




























